«Միսս ԱՊՀ 2017», մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանն արդեն տևական ժամանակ է, ինչ հեռուստատեսային նախագծերում հանդես չի գալիս: Ինստագրամյան իր էջի հարց ու պատասխանի ժամանակ Շուշանը, պատասխանելով իր հետևորդների հարցերին, նշել է, որ իր ծրագրերում չկան հեռուստասերիալներում նկարահանվելու պլաններ և հիմա ինքը զբաղված է այլ որոտով:
Նա նաև նշել է, որ հայտնիությունն ու ուշադրության կենտրոնում լինելը նրան հոգնեցրել է, դրանով էլ պայմանավորված է նրա պասիվությունը հանրային դաշտում:
Շուշան Երիցյանը նաև նշել է, որ ցանկանում է մոռացվել. «Այդ բնագավառում ցանկություն չունեմ հիմա լինելու: Ու եթե հնարավորություն լիներ՝ կուզեի այլևս երբեք մամուլն ինձ չանդրադառնար, ամբողջությամբ մոռացվեի։ Ու իմ էջերը վարեի անհայտ մի մարդու նման և ուրիշ կողմից»: