Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը Նյու Յորքում մասնակցել է Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզի The Prince’s Trust կազմակերպության համար անցկացված գալա երեկոյին, որի ընթացքում ցնցող տեսք է ունեցել, գրում է Daily Mail-ը:
51-ամյա գեղեցկուհին ներկայացել է մանուշակագույն երկարափեշ զգեստով, որը համադրել է զմրուխտյա և ադամանդյա զարդերի հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Քեմփբելը կրել է Valentino նորաձևության տան զգեստ, որը կարվել է հատուկ իր համար: