«Միմյանց ամեն անգամ քննադատելու փոխարեն մի բարի խոսք ավելի ասենք»․ Wing 21-ի նոր ֆոտոշարքն ու գրառումը

Դերասանուհի և բլոգեր Մարիաննա Քոքչյանը, կամ ինչպես իր լսարանին է հայտնի Wing 21-ը, ինստագրամյան իր էջում կիսվել է իր նոր ֆոտոշարքի առաջին կադրերով:

«Միմյանց ամեն անգամ քննադատելու փոխարեն մի բարի խոսք ավելի ասենք: Միմյանց նախատելու, նեղացնելու փոխարեն փորձենք հասկանալ, կարեկցել ու քաջալերել: Չէ՞ որ հենց մեր դրական խոսքը, մեկնած ձեռքը կարող են փոխել ինչ-որ մեկի կյանքն, աշխարհայացքը դեպի լավը: Ուզում եմ, որ կարդաք այս տողերն ու վաղը նոր դրական լիցքերով, մտքերով սկսեք ձեր շաբաթը»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է բլոգերը։