Մերի Հակոբյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել

Դերասանուհի Մերի Հակոբյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարների շարք է հրապարակել՝ ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը։

«Մայիս ամսին ձեզ համար նորություններ ունեմ»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին։ Նշենք,որ դերասանուհին վերջերս է վերադարձել Եգիպտոսից, որտեղ անցկացնում էր իր հանգիստը։

Հիշեցնենք նաև, որ Մերին այս շրջանում նկարահանվում է «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալում։