Հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Աննա Սեմենովիչը Ինստագրամի իր էջում հայտնել է, որ ամուսնացել է։
«Սիրելիներս, մոռացա ձեզ ասել, որ այսօր ամուսնացել եմ։ Ահա իմ ամուսինը, ես շուտով ձեզ կծանոթացնեմ նրա հետ։ Բայց առայժմ դա գաղտնիք է: Մի խնդիր կա. ինձ թվում է, որ նա ունի ուրիշ սիրելի։ Ինչպե՞ս վարվեմ ես»,- ասել է Սեմյոնովիչը։
Մեկնաբանություններում նշում են, որ երգչուհին հավանաբար կատակ է արել։