Նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը նշում է 47-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ սոցցանցերում ստանում է բազմաթիվ շնորհավորանքներ:
Մասնավորապես մարզիկի աստղային կինը՝ դիզայներ Վիկտորյա Բեքհեմը, հոբելյառին անվանել է ամենաանհավանական ամուսինը:
48-ամյա Վիկտորյան այս մասին գրել է ինստագրամյան էջում՝ կցելով Բահամյան կղզիներում արված լուսանկար. «Այնքան շատ եմ քեզ սիրում Դևիդ Բեքհեմ: Դու ամենաանհավանական ամուսինն ես, որի մասին երբևէ որևէ մեկը կարող էր երազել»: