Ստիպված էի 7 կգ կորցնել՝ Մոնրոյի զգեստը կրելու համար. շիկահեր դարձած Քիմ Քարդաշյանը՝ Met Gala-ի կարմիր գորգին (լուսանկարներ)

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացել է արևմտյան շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ անցկացվող Met Gala ամենամյա միջոցառումը, որին երիտասարդ ընկերոջ հետ մասնակցել է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 41-ամյա միլիարդատիրուհին կտրուկ ոճային փոփոխության է դիմել՝ կրքոտ սևահերից վերածվելով շիկահերի:

Քարդաշյանը միջոցառման կարմիր գորգին է հայտնվել դերասանուհի, երգչուհի Մերիլին Մոնրոյի հանրահայտ զգեստով, որը նրա կրել էր 1962-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու տարեդարձը շնորհավորելիս:

Հատկանշական է, որ իր փարթամ բարեմասնություններով հայտնի Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպված է եղել երեք շաբաթում ավելի քան 7 կգ կորցնել, որպեսզի կարողանա կրել Մոնրոյի զգեստը: