Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հայտարարություն է տարածել.
«Այսօր՝ ժամը 18:00-ին, Ֆրանսիայի հրապարակում միանալու եմ մեր հայրենակիցներին: Միասին երգելու ենք, սակայն այս անգամ ոչ բեմից: Ձեզ հետ վերցրեք որևէ փափուկ բան, որի վրա կկարողանաք հատակին նստել: Կհանդիպենք հրապարակում»:
Հավելենք, որ ավելի վաղ երգչուհին նաև կիսվել էր իր և ամուսնու՝ Լևոն Քոչարյանի նամակագրությամբ, որում վերջինս կնոջը խնդրել էր չանհանգստանալ իր համար և որ ինքը լավ է։