Ռուսաստանից հեռացած երգիչներ Վալերի Մելաձեն և Վերա Բրեժնևան հրաժարվել են ելույթ ունենալ Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների առաջ։ Այս մասին 5-tv.ru-ն տեղեկացել է թուրքական հյուրանոցներից մեկի աշխատակիցը: Այդ հյուրանոցում նախատեսված էին նշյալ աստղերի համերգները։
«Արվեստագետները հրաժարվել են թռչել Թուրքիա, ուստի համերգները չեղարկվել են… Երգիչները իրենք են չեղարկել համերգները… Նրանք ասացին, որ պարզապես չեն կարող, և բոլոր համերգները պետք է չեղարկվեն»,- պատմել է Port Nature Luxury Resort Hotel & Spa-ի մենեջերը:
Զրուցակիցը հաստատել է, որ Վերա Բրեժնևան, Վալերի Մելաձեն և Անի Լորակը պետք է ելույթ ունենային Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների համար։
Նախօրեին լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ ռուսալեզու հյուրերի համար նախատեսված թուրքական հյուրանոցն իբր չեղարկել է Բրեժնևայի, Մելաձեի և Անի Լորակի գարնան և ամռան համար նախատեսված համերգները։ Պատճառը նշվել է «աշխարհում իրադրությունը»։
Հիշեցնենք, որ երգիչներ Վալերի Մելաձեն և Վերա Բրեժնևան առաջին աստղերից էին, որոնք դատապարտել են Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը և հեռացել Ռուսաստանից։