«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005», դերասանուհի և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն ամուսնու հետ վայելում է լողափնյա հանգիստը, հետևորդներին պատմելով հանգստի մասին:
Նա լուսանկարների շարք է հրապարակել ամուսնու հետ՝ կից գրելով.
«Ինձ թվում է, որ կյանքի հաջողություններից մեկը այն է, որ ունես ճամփորդության ընկեր։ Իսկ, երբ այդ ընկերը քո ամուսինն է, հաջողությունը կրկնապատկվում է։ Մարդ` ով կիսում է ինձ հետ իմ ամեն խենթ գաղափար և նույնչափ էներգիայով լցվում դրանից»: