Հոգեբանը բացատրել է՝ ինչու է Տիմատին իր ընկերուհիներին նույն նվերները մատուցում

Հոգեբան Նատալյա Նաումովան բացատրել է ռեփեր Տիմատիի՝ ընկերուհիներին միևնույն նվերները տալու սովորությունը: Փորձագետի մեկնաբանությունը ներկայացնում է News.ru-ն։

Ըստ հոգեբանի՝ երգիչը նույն նվերներն է մատուցում իր ընտրյալներին՝ ելնելով կարծրատիպային մտածողությունից։ Երաժիշտը կարծում է, որ այս նվերները լավագույնն են, և չի կարող որևէ նոր բան հորինել, ասել է Նաումովան։

Բացի այդ, մասնագետն ասել է, որ ռեփերը զուգընկերուհի ընտրելիս պահպանում է որոշակի կանոններ: Փորձագետի խոսքով՝ բոլոր աղջիկները, որոնց հետ նա հարաբերությունների մեջ է եղել, նույն տիպի են:

«Մենք տեսնում ենք, որ Տիմատին կանանց էլ է ընտրում են նույն տիպի։ Նա պատկերացնում է, որ նման կանայք հենց այդպիսի բաներ են սիրում։ Սա փորձարկված է, աշխատում է, ուստի նա չի ցանկանում նոր բան հորինել»,- եզրափակել է փորձագետը։

Հայտնի է, որ ռեփերը նույն նվերներն է տալիս իր բոլոր ընկերուհիներին։ Խոսքը Cartier ոսկերչական տան Love ապարանջանի և մեծ ադամանդով մատանիների մասին է։