Քարդաշյան քույրերը համաշխարհային ճանաչում են վայելում և միլիոնավոր մարդկանց համար նրանք համարվում են գեղեցկության էտալոն, սակայն քույրերի իդեալական կազմվածքն ու դիմագծերը պրոֆեսիոնալ պլաստիկ վիրաբույժների և կոսմետոլոգների աշխատանքի արդյունքն են:
Քարդաշյան քույրերից յուրաքանչյուրը կատարել է տասնյակ պլաստիկ միջամտություններ, սակայն կա նրանցից մեկն, ով ամենից շատն է ենթարկվել փոփոխությունների:
Քլոե Քարդաշյանը քույրերից ամենահաղթանդամն է: Գեղեցկուհին երկար տարիներ տանջել է իրեն խիստ դիետաներով ու երկար ժամանակ է անցկացրել մարզասրահներում, որպեսզի կարողանա ազատվել ավելորդ քաշից: Տարիների ընթացքում Քլոեն կարողացել է նիհարել 16 կգ, սակայն նա նաև դիմել է լիպոսակցիայի, որի շնորհիվ հատուկ լուծույթի ներարկմամբ, կատարվում է ճարպային բջիջների քայքայում:
Քլոեն պլաստիկ միջամտությամբ ուղղել է այտոսկրերը, դեմքի ձևը, քիթը, ինչպես նաև կոսմետիկ միջոցներով շտկել է շուրթերը և դիմագծերը:
«Պլաստիկ վիրահատությունները դիմահարդարման պես բան են: Դիմահարդարումն ունի ժամանակավոր բնույթ, իսկ պլաստիկան հավերժ է: Ինչո՞ւ չլինել միշտ գեղեցիկ, եթե կա նման հնարավորություն»,- հարցազրույցներից մեկում նշել է Քլոե Քարդաշյանը:
Քլոեն օրեր առաջ հրապարակել է նոր լուսանկար, որտեղ երևում է, որ գեղեցկուհին կրկին փոփոխել է շուրթերի ձևը՝ ավելացնելով դրանց ծավալը:
Սակայն նրա նոր կերպարանափոխոթյունը չի արժանացել երկրպագուների համակրանքին:
Բացասական մեկնաբանություններն այնքան շատ են եղել, որ աստղը ստիպված փակել է իր կադրին կից մեկնաբանությունների հատվածը։