Լեգենդար ռեփերին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ անօթևանի սպանության համար

62-ամյա ամերիկացի ռեփեր The Kidd Creole-ը (իսկական անունը՝ Օգյուստ Դարնել), որը հիփ-հոփի հին դպրոցի լեգենդներից է, եղել է Grandmaster Flash և the Furious Five խմբերի անդամ, դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ անօթևանի սպանության համար,  հայտնում է TMZ-ը։

Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականին. այն ժամանակ արտիստը, անցնելով անօթևան մարդու կողքով, մի քանի արտահայտություն է փոխանակել նրա հետ, որից հետո դանակի մի քանի հարվածներ է հասցրել տղամարդուն։ Ռեփերը փախել է հանցագործության վայրից՝ մետրոյով հասնելով իր աշխատավայր, իսկ ականատեսները շտապօգնություն են կանչել անօթևանի համար։

Հիվանդանոցում բժիշկներն արձանագրել են տուժածի մահը դանակի հարվածներից։Հենց սկզբից The Kidd Creole-ը պնդում էր, որ նա գործել է ինքնապաշտպանության նպատակով, սակայն հավաքված ապացույցներն ու վկաների ցուցմունքներն ապացուցել են, որ անօթևան տղամարդը վտանգ չի ներկայացրել ռեփերի համար։

«Կյանքը կյանք է՝ անկախ նրանից՝ մարդն անօթևան է, թե գլխավոր տնօրեն», – ասել է դատավորը: