Երեկ Սոսը գնում էր Անաիսին վերցնելու, թե ինչ եղավ արդեն բոլորդ գիտեք. Մադոննա Հարությունյան

Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ ոճաբան Մադոննա Հարությունյանը, անդրադարձել է դերասանի հետ կապված երեկվա միջադեպին, երբ նրա ուղղությամբ գոռացել էին «թուրք»։ Մադոննան գրառում անելով ինստագրամյան իր էջում, հայտնել է․

«Երեկ Սոսը գնում էր Անաիսին վերցնելու, թե ինչ եղավ երեկ արդեն բոլորդ գիտեք: Փաստորեն «երկրի համար պայքարող» ժողովուրդը բռնության անհագ ցանկությամբ լցված պատկերն ունի: Ի՞նչ եք անում դուք,երբ դիմացինը այլ տեսակետ ունի: Հարձակում եք գործում, որովհետև երբ հերթը հասնում է ուղեղին այն ձեզ չի բավարարում: Մարդիկ հարգե՛ք միմյանց: Սովորեք կառավարել ձեր էմոցիաները: Այլապես ի՞նչ գործ ունեք քաղաքակիրթ աշխարհում»: