Դերասան Թելման Խաչատրյանը մեկնել է Հունաստան: Այս մասին նա իր հետևորդներին տեղեկացրել է ինստագրամյան իր էջի սթորի բաժնում՝ տեղադրելով լուսանկարներ, որոնց կից գրել է. «Թռչիր ինձ հետ»:
Նշենք, որ դերասանն այս շրջանում նկարահանվում է «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսի դերը: Չնայած այս շրջանի զբաղվածությանը՝ դերասանը նշել է, որ մի քանի հանգստյան օր ունի. «Երբ ես ունեմ 5 հանգստյան օր, ես թռչում եմ»:
Հիշեցնենք, որ դերասանը նաև վերջերս էր մեկնել Միացյալ Նահանգներ: