Թուրինում, որտեղ այս տարի տեղի է ունենում Եվրատեսիլը, երեկ տեղի է ունեցել բացման հանդիսավոր երեկոն, որին նաև հրավիրված է եղել «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան։
Նշենք նաև, որ Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը ելույթ կունենա մայիսի 10-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչում՝ 17-րդ համարի ներքո:
Քվեարկությանը մասնակցում են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդերլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան, և եվրատեսիլյան մեծ հնգյակից Իտալիան ու Ֆրանսիան: