76-ամյա Եվգենի Պետրոսյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին՝ անդրադառնալով Ուկրաինայում ՌԴ-ի սկսած ռազմական գործողության ֆոնին հումորիստների՝ երկրից «փախչելու» մասին լուրերին, հաղորդում է starhit.ru-ն։
«Նախ՝ հեռացել է մեկուկես հումորիստ։ Չգիտեմ՝ կարելի է արդյոք Ուրգանտին հումորիստ անվանել․ նա շոումեն է։ Հումորիստ բառը, այնուամենայնիվ, մտազուգորդվում է այլ մարդկանց հետ։ Ասում են, ի դեպ, որ նա արդեն վերադարձել է։ Միայն Գալկինն է արտերկրում։ Եվ ի՞նչ», – նշել է Պետրոսյանը՝ շեշտելով, որ ինքը, ինչպես և իր գործընկերներից շատերը ոչ մի տեղ չեն մեկնել և շարունակում են աշխատել ռուս հանդիսատեսի համար։
Ավելին՝ հումորիստը շեշտել է, որ պատրաստվում է օգնել բոլոր նրանց, ովքեր հիմա ծանր դրության մեջ են։ Օրինակ՝ նա ինքն է կապվել ՌԴ պաշտպանության նախարարության հետ՝ առաջարկելով աջակցել ռազմաճակատ մեկնող զինվորներին ու բարձ պահել նրանց մարտական ոգին։ Բացի այդ, առաջիկայում նա պատրաստվում է ներկայացումներ կազմակերպել վիրավոր զինվորների համար, որոնց կմասնակցել նաև իր գործընկերներից շատերը։
«Ես երբեք այս կերպ չեմ հայտարարել իմ գործունեության մասին, սակայն հիմա ստիպված եմ դա անել։ Խնդրում եմ դադարեցնել կատակերգուների մասին արհամարհական տոնով խոսելը։ Եկեք ժպտանք միմյանց՝ չնայած դժվարություններին», – նշել է հումորիստը։