Պատերազմից 4 ամիս առաջ․ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի լուսանկարը Արցախից

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում հրապարակել է արխիվային լուսանկար ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ և կից գրել է․

«Շուշի. պատերազմից 2 ամիս առաջ: Խաղաղ, երջանիկ ու գունավոր մեր Շուշին,հայերի՛ Շուշին»։

Հավելենք, որ ավելի վաղ երգչուհին գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ ծննդաբերելու։ Սիրուշոն հավելել էր, որ այս անգամն իր համար ավելի բարդ է լինելու, քանի որ մեկնելու է առանց ամուսնու։