«Եվրատեսիլ 2022» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը Թուրինում, որտեղ երեկ կայացել է բացման հանդիսավոր երեկոն, մինչ կարմիր գորգով քայլելը կատարել է «Սարերի հովին մեռնեմ» երգը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը ելույթ կունենա մայիսի 10-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչում՝ 17-րդ համարի ներքո:
Քվեարկությանը մասնակցում են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդերլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան, և եվրատեսիլյան մեծ հնգյակից Իտալիան ու Ֆրանսիան:
Посмотреть эту публикацию в Instagram