Ջորջինան բացահայտել է իր և Ռոնալդուի դստեր անունն ու նոր լուսանկարներ հրապարակել

Մանչեսթեր Յունայթեդի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու նրա ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը հանրայնացրել են իրենց նորածին դստեր անունը։

Երեխան ծնվել է ապրիլի 18-ին։ Զույգը նրան անվանել է Բելլա Էսմերալդա։ Այս մասին գրել է Ջորջինան՝ ինստագրամյան իր էջում հրապարակելով դստեր լուսանկարները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կրիշտիանուն ու Ջորջինան զույգ երեխաների են սպասում, սակայն ծննդաբերությունից հետո նրանց նորածին որդին մահացել էր։