Ֆրանսիական Balenciaga նորաձևության տունը, որն առաջնակարգ աստղերի ամենասիրած ապրանքանիշերից է, ներկայացրել է 1600 դոլար արժողությամբ սպորտային կոշիկների նոր շարք՝ ամբողջովին կեղտոտ, պատառոտված ու չափից ավելի մաշված տեսքով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, բամբակից կարված կոշիկներն արտադրվել են սահմանափակ՝ հարյուր օրինակով, ու երեկվանից հասանելի են պատվերի համար:
Համացանցի օգտատերերին նորաձևության տան «մտքի թռիչքը» անտարբեր չի թողել: Նրանց մեծ մասն ուղղակի անհեթեթ է համարել սպորտային կոշիկների տեսքն ու դրա գինը: