Հետևելով Ռիհանայի օրինակին՝ 27-ամյա մոդել Ջիջի Հադիդը նույնպես ցանկացել է բացել ներքնազգեստի իր բրենդը։ Մոդելն ընտրել է կանացի լողազգեստները։ Եվ իհարկե, նա որոշել է դրանք ներկայացնել անձամբ՝ նկարահանվելով իր առաջին հավաքածուի գովազդային արշավում։
Հավաքածուի ստեղծման համար Ջիջի Հադիդը համագործակցել է իր մանկության ընկերուհու և Frankies Bikinis ապրանքանիշի հիմնադրի Ֆրանչեսկա Այելոյի հետ։
Մոդելները ոգեշնչվել են Փենսիլվանիայի տանը անցկացրած Ջիջիի մանկությունից և ֆերմերային էսթետիկայի հանդեպ նրա սիրուց: Հավաքածուի մեկ այլ կարևոր տարր են մայրության մասին հիշատակումները: Ի վերջո, Ջիջին 2020 թվականի սեպտեմբերին վայելեց մայրության բերկրանքը՝ լույս աշխարհ բերելով դստերը՝ Հային, ում հայրը հայտնի երգիչ Զեյն Մալիքն է։