36-ամյա հայտնի ռուս դերասանուհի Նատալյա Ռուդովան հրապարակել է իր դպրոցական տարիներից լուսանկար, որին կից նշել է, որ երբեք չի սիրել դպրոցը:
«Ես չէի սիրում դպրոցն ու ուսուցիչներիս: Ցավոք, ինձ բաժին չէին հասել պրոֆեսիոնալ ու բարի մանկավարժներ, ովքեր կսիրեին ու ջերմությամբ կվերաբերվեին ինձ: Հաճախ իմ ուսուցիչները քննադատում էին ինձ, ծաղրում, նվաստացնում: Սակայն ինձ համար շատ կարևոր էին դպրոցական տարիները, որոնց ժամանակ ստացած գիտելքիներիս շնորհիվ էլ կարողացել եմ կերտել իմ ապագան»,- կիսվել է իր խոհերով դերասանուհին:
Նատալյան դժվար մանկություն է ունեցել: Դեռ դպրոցական տարիներից աղջիկը սկսել է աշխատել: Նա աշխատել է մատուցողուհի, որպեսզի կարողանա գումար տնտեսել և ստանալ բարձրագույն կրթություն:
Հիմա դերասանուհին հավատացնում է, որ շնորհակալ է Աստծուն իրեն ուղարկված բոլոր փորձությունների համար, որոնք իրեն կոփել են և ավելի ուժեղ են դարձրել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նատալյան կիսվել էր իր պատանեկական լուսանկարներով: Երկրպագուներին զարմացրել էին նրա այդ լուսանկարները, և նրանք կարծիք էին հայտնել, որ դերասանուհին դիմել է բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների, որովհետև շատ է փոխվել:
Նատալյան ոչ մի կերպ դեռ չի արձագանքել այդ մեկնաբանություններին, սակայն նա բազմիցս նշել է, որ իր գեղեցկությունն ամբողջովին բնական է: