Սոֆի Մխեյանը հրաժեշտ է տվել ամռանը

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր է վերադարձել իր հանգստից, որն անցկացրել է հեքիաթային Իտալիայում։ Սոֆին իր Ինստագրամի էջում նոր վառ, գունավոր և ամառային լուսանկար է հրապարակել։ Նկարին կից արված մեկնաբանության մեջ՝ երգչուհին հրաժեշտ է տվել ամռանը և անցում կատարել աշխատանքային և ծրագրերով ու նախագծերով հարուստ աշնանը։

«Շնորհակալություն Ձեզ, իմ սիրելի հետևորդներ․ ուշադրության, ակտիվության, մեկնաբանությունների, ջերմ ու տաք խոսքերի համար։ Ամառը եզրափակում ենք գունավոր լուսանկարով, առջևում նոր երգեր, համերգներ, շրջագայություններ»,- գրել է երգչուհին։