2016 թվականին երգչուհի Օլգա Բուզովան սկանդալային ձևով ամուսնալուծվեց, որից հետո երկար ժամանակ չէր կարողանում սկսել նոր հարաբերություններ, սակայն ավելի ուշ՝ 2020 թվականին նա սիրավեպ սկսեց ռեփեր Դավայի հետ, սակայն նրանց սիրավեպը տևեց մեկ ու կես տարի։
Նախօրեին Օլգան իր տելեգրամյան հարթակում խոստովանել է, որ չի պատկերացնում, որ կարող է որևիցէ մի նախկինի մոտ վերադառնալ և ցավով է հիշում իր նախկինում ունեցած սիրային հարաբերությունները, սակայն երգչուհին նշել է, որ նա ունի մեկ կատարյալ նախկին, որից բաժանվելուց հետո չի դադարել սիրել և լավ հարաբերությունների մեջ լինել։
«Իմ կյանքում եղել է Տիմոֆեյ Մայորովը, ով իմ կատարյալ նախկինն է․ մենք բաժանվեցինք միմյանց սիրելով․ երբեմն հանդիպելիս միմյանց ասում ենք «որքան հիմար էին մենք, որ չկարողացանք պահպանել մեր սերը», ինչևէ արդեն ուշ է: Չնայած նրան, որ մենք շատ լավ հարաբերությունների մեջ էինք և Տիմոֆեյի մայրը ինձ շատ էր սիրում, մենք չկարողացանք վերամիավորվել»,- անկեղծացել է Օլգան։