«Սեր, անսահմանություն»․ Բեն Ավետիսյանի ու կնոջ ջերմ լուսանկարները

Դիմահարդար Դիանա Տոնոյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել սոցցանցերի իր էջերում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Դիանան պատկերված է ամուսնու՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ։ Սև-սպիտակ լուսանկարում զույգը ջերմ գրկախառնված է։

«Սեր, անսահմանություն»,- մեկնաբանություններում գրել է Դիանան։

Հավելենք, որ զույգն ամուսնացել է 2021 թ․ հունվարին։ Բենն ու Դիանան արդեն տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։