Աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանն ու երգիչ Սևակ Ամրոյանը նոր երգ կներկայացնեն։ Այս մասին հայտնել է Սևակ Ամրոյանը՝ Ինստագրամի իր էջում։
«Ընկերներ, շատ ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ նկարահանեցինք մեր նոր երգի տեսահոլովակը։ Շատ շուտով պատրաստ կլինի»,- գրել է երգիչը։
Սևակն օգտագործել է նաև #amper հեշթեգը, ինչից կարելի է ենթադրել, որ դա սպասվելիք երգի անվանումն է։