Դիետոլոգները նշել են որովայնի ճարպից ազատվելու ուղիները

Դիետոլոգներ Ջանեթ Քոուլմանը և Տրիստա Բեսթը անվանել են պարզ եղանակներ, որոնք կօգնեն ազատվել որովայնի ճարպից, գրում է «Eat This-ը, Not That!»-ը։

Ջանեթ Քոուլմանը կարծում է, որ շատ ջուր խմելն օգնում է խուսափել չափից շատ ուտելուց։ Օրգանիզմում հեղուկի պակասի դեպքում մարդը կարող է սովի ուժեղ զգացում ունենալ և ավելի դյուրագրգիռ լինել: Բացի այդ, ըստ նրա, դա կարող է խնդիրներ առաջացնել միզապարկի, սրտի, երիկամների հետ և առաջացնել էներգիայի պակաս։

Դիետոլոգը խորհուրդ է տալիս ավելի շատ բանջարեղեն ուտել, քանի որ դրանք հարուստ են հակաօքսիդանտներով, վիտամիններով, միկրոէլեմենտներով և մանրաթելերով։ Նա կարծում է, որ սննդակարգում պետք է ավելացնել բրոկկոլի, կաղամբ, սպանախ, պղպեղ, լոլիկ, գազար և սոխ։
Մասնագետը խորհուրդ է տալիս սրտի հիվանդությունների, ինսուլտի և քաղցկեղի ռիսկի պատճառով հրաժարվել կարմիր մսի կանոնավոր օգտագործումից։ Բժիշկը խորհուրդ է տալիս այն փոխարինել հավով կամ ձկով։

Քոուլմանի խոսքով՝ նիհարողները պետք է նախաճաշեն արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում, քանի որ դա օրգանիզմին բավական ժամանակ կտա մարսելու սնունդը ընթրիքից առաջ։ Նրա կարծիքով՝ եթե օրական երեք անգամյա սնունդը բավարար չէ նիհարողի համար, ապա պետք է փորձել ուտել օրական վեց անգամ փոքր չափաբաժիններով։ Դա կօգնի արագացնել նյութափոխանակությունը և արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Տրիստա Բեսթն էլ  կոչ է անում հրաժարվել կիսաֆաբրիկատներից, քանի որ դրանք պարունակում են զտված ածխաջրեր, էմուլգատորներ և այլ բաղադրիչներ՝ սնունդի պահպանման ժամկետը երկարացնելու և համն ուժեղացնելու համար։ Նման մթերքների մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հանգեցնել աղիների գրգռման և աղիքային բակտերիաների անհավասարակշռության, նշել է մասնագետը։