Դիանա Շատվերյանի ոճային և օրիգինալ լուքերը

Դիզայներ և ոճաբան Դիանա Շատվերյանը նոր ֆոտոշարքով է հանդես եկել։ Դիանան լուսանկարները տեղադրել է իր Ինստագրամի էջում։ Նկարներն արվել են Ծաղկաձորի հիասքանչ բնության գրկում և Դիանան ցուցադրել է իր «Shatverian Fashion House»-ի նոր հավաքածուից որոշ զգեստներ։ Հագուստներում գերակշռում են սև և կանաչ գույները՝ համապատասխանեցնելով բնության երանգների հետ։