Մալենայի նոր լուսանկարները Թուրինից

«Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակչին ներկա է եղել նաև «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան, որը ողջունել է հանդիսատեսին և նշել, որ դեկտեմբերին բոլորին սիրով սպասում է Երևանում:

Ինստագրամյան իր էջում Մալենան լուսանկարների շարք է հրապարակել այդ օրվա արարողության ետնաբեմից և Թուրինի գողտրիկ անկյուններից։

«Ես շատ ալարկոտ էի, այս ամենը հրապարակելու համար»,- լուսանկարների շարքը մեկնաբանել է 15-ամյա երգչուհին: