Առաջին անգամ միասին չենք․ Սիրուշոն ցույց է տվել, որ Լևոն Քոչարյանը տեսակապով է շնորհավորել որդուն

Երեկ երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի կրտսեր որդու՝ Միքայելի ծննդյան օրն էր և երգչուհին ինստագրամյան իր էջի Stories բաժնում տեսանյութերի շարք է հրապարակել, որտեղ Լևոնը տեսակապով շնորհավորում է որդուն։ Հոլովակին կից երգչուհին գրել է․ «Առաջին անգամ է, որ միասին չենք»

Սիրուշոն նաև հոլովակներ է հրապարակել, թե ինչպես է Միքայելը երգում «Զարթիր Լաո» երգը։

Հիշեցնենք, որ երգչուհին այժմ Միացյալ Նահանգներում է, որտեղ էլ պատրաստվում է լույս աշխարհ բերել իր 3-րդ երեխային։