Ռուս դիզայները նշել է, թե որն է կատարյալ ավարտական ​​կոստյումը

Ռուս դիզայներ Ելիզավետա Պերեպեխը բացատրել է, թե ինչպես ստեղծել 2022 թվականի ավարտական ​​երեկոյի կերպարը։ Փորձագետի մեկնաբանությունը  KP.RU հրապարակման մեջ  է:

Մասնագետը նշել է, որ երիտասարդ տղամարդկանց համար իդեալական հանդերձանքը կլինի կրողի կազմվածքին  համապատասխան դասական կոստյումը։ Բացի այդ, ըստ Պերեպեխի, պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն ապրանքի ոճին, այլև գույնին։ Նա սև և մուգ կապույտ կտորից կարված  հագուստներն անվանել է ունիվերսալ։

Դիզայները մի քանի խորհուրդ է տվել նաև, թե ինչպես  խուսափել երեկոյին անհարիր  կերպարի ստանալուց: «Փորձեք չընտրել  սպիտակին մոտ գույներ, մի՛ ընտրեք դա:  Ինչքան՝ մինիմալիստական, այնքան՝ լավ»,- պարզաբանել է դիզայները։Նա ավելացրել է, որ  կերպարը պետք է համալրվի դասական կոշիկներով: