Wing-ի լողազգեստով նոր լուսանկարները Մալդիվներից

Դերասանուհի, բլոգեր Մաշը (Wing 21) այն օրերին իր հանգիստն է վայելում Մալդիվներում։ Wing-ն Ինստագրամի իր էջում լողազգեստով լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը։ Բլոգերը նաև ակտիվ կերպեվ թարմացնում է իր միկրոբլոգի սթորի բաժինը՝ կիսվելով հագեցած օրվա մանրամանսերով։

«Երբ էս կյանքում դու ինքնաբավ ես ու ինքդ քեզ հերիքում ես, երջանիկ լինելու համար ևս մեկը պետք չէ:

Ամենահավես բաներից ա, երբ առաջնահերթ կենտրոնանում ես ինքդ քեզ վրա, հետաքրքիր ես ինքդ քեզ, ունես սեփական ստանդարտները: Միայն էդ ժամանակ ենք մենք պատրաստ լինում գրավել մեր կյանք ճիշտ մարդկանց, որոնք նույնպես արժևորում են մեր չափանիշները:

Իրականում ոչ մեկը պետք չէ, որ լրացնի քեզ, երբ ինքդ քեզ հետ հաշտ ու խաղաղ ես, երբ անգամ մենակ լինելդ է ներդաշնակ: Իսկ որևէ մեկի ներկայությունը կյանքում միայն լրացնում է մեր երջանկությունը»,- լուսանկարները մեկնաբանել է Մաշը։