Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկարներ է հրապարակել ինստագրամյան իր էջում՝ կից գրելով․ «Ամեն ինչ լավ է լինելու»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 4-ին մահացել էր դերասանուհու հայրը և Մարիամը տևական ժամանակ սոցիալական ցանցերում հրապարակումներ չէր անում։
Նշենք, որ դերասանուհին վերջերս է ավարտել նկարահանումները «Երկու քույր» հեռուստասերիալում, որը շուտով կլինի եթերում։