«‎Ծնունդդ շնորհավոր, մեր որդի»․ Անահիտ Սիմոնյանի շնորհավորական հոլովակը որդուն՝ Հայկոյի երգի հնչյունների ներքո

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար և հոլովակ է հրապարակել որդու՝ Արմանի հետ՝ շնորհավորելով վերջինիս տարեդարձը։

«Ծնունդդ շնորհավոր, մեր որդի‎»,- կից գրել է երգչուհին՝ տեսանյութին օգտագործելով Հայկոյի «Սիրում եմ‎» երգը։

Ավելի վաղ Անահիտը նաև լուսանկար էր հրապարակել որդու հետ՝ կից պատմելով, թե 11 տարի առաջ ինչպես է պատրաստվել որդու ծնունդին։

«‎Մի քանի ժամից Արմանի ծննդյան օրն է, և իմ սիրտը բաբախում է ճիշտ այնպես, ինչպես 11 տարի առաջ։ Հիշում եմ՝ ինչպես էի պատրաստվում պլանավորված կեսարյան հատմանը, նախորդ օրը մատնահարդարում արեցի, ապա ոտնահարդարում, ներկացի մազերս (առանց ամոնյակային ներկի), սկ նրա օրն ընդհանրապես ես ինքս նստեցի ղեկին, գնացի սրահ, հարդարեցի մազերս ու գեղեցիկ հանդիպեցի իմ տղամարդուն։ Մինչև հիմա էլ փորձում եմ լինել կատարյալ տղայիս համար, որ նա մանկուց տեսնի, հասկանա և գնահատի կանացի գեղեցկությունը, մաքրությունը և դաստիարակությունը, մի խոսքով մանկուց պետք է զարգացնել վիզուալ էսթետիկան։ Նենք նրա հետ ընկերություն ենք անում և խոսում ենք մեծի պես, որովհետև վստահություն + հարգանքը երեխաների դաստիարակության ամենակարևոր չափանիշներից մեկն են: Չգիտեմ, թե Արմանը ինչ մասնագիտություն կընտրի ապագայում, և հավատացեք, դա այնքան էլ կարևոր չէ, որքան նրա ինքնավստահ, բարի և լավ մարդ դառնալը‎»։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anahit Simonyan (@anahitsimonyan)