Օրեր առաջ տեղի ունեցավ երգչուհի Էլլի Գոլդինգի ու միլիոնատեր Գասպար Ջոպլինգի հարսանյաց յուրահատուկ արարողությունը:
Երգչուհու նրբաոճ հարսանյաց զգեստը պատկանում է Chloé բրենդին: Ապրանքանիշի դիզայներները հավատացրել են, որ զգեստի պատրաստման համար նրանք ծախսել են 4 ամիս: Շաբաթներ առաջ Գոլդինգը կիսվել էր լրագրողների հետ՝ պատմելով, որ հարսանյաց հանդեսը շատ ճոխ է լինելու: Նա խոստովանել էր, որ միայն ծաղիկներով ձևավրումն արժեցել է 20 հազար դոլար:
Հարսանյաց հանդեսի պատվավոր հյուրերից էին Օրլանդո Բլումը, Քեթի Փերին, Ջեյմս Բլանտը, Սիրենա Միլերը և շատ այլ աստղեր:
Հարսանյաց հանդեսի լուսնկարիչը Մետ Պորտեուսն էր, ով լուսանկարել է նաև Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի ամուսնությունը:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ երգչուհին հանդիպել է Էդ Շիրանի, Քելվին Հարիսի և անգամ արքայազն Հարրիի հետ:
Թե ինչու են ավարտվել նրա նախկին սիրավեպերը, Էլլին միշտ հրաժարվել է պատմել, սակայն նա հարցազրույցներից մեկում նշել է, որ ուրախ է իր բոլոր սիրային անհաջողությունների համար, որոնց շնորհիվ հանդիել է Գասպար Ջոպլինգին:
Շշուկներ էին պտտվում, որ երգչուհին իր հարսանեկան հանդեսին հրավիրել էր նաև նախկին սիրեցյալներից արքայազն Հարրին, սակայն ինչ-ինչ պատճառներով Մեգանն ու արքայազնը չեն ներկայացել արարողությանը: