Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգիչ Անդրեն այս շրջանում ապաքինման փուլում է․ երգիչը բարդ վիարահատության էր ենթարկվել։ Անդրեն սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել ձեռնափայտով, որին կից գրել է.
«Կյանքի դժվարությունները հաղթահարելու համար են, ժպիտը պարտադիր է»:
Հիշեցնենք, որ Անդրեն իր միկրոբլոգում հայտնել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի բժիշկների օգնությամբ սկսել է առաջին քայլերն անել, բայց առջևում տևական վերականգնողական աշխատանքների փուլն է: