Այս ամառվա հիթը. հարթ սանդալները վերադառնում են

Երկու տարի հողաթափերով և մարզական կոշիկներով անցկացնելուց  հետո 2022 թվականը հնարավորություն է տալիս ոտքից գլուխ վառ գույներով ու թարմ ոճով հագնվել: Առաջիկա օրերին նորաձևության նվիրյալներն իրենց մարզակոշիկները կփոխանակեն սանդալներով, ինչը նշանակում է, որ ոտքի մատների մերկացումը պեդիկյուրի անհրաժեշտություն է առաջացնում:

Հարթ  սանդալներն արդեն հայտնվել են Versace-ի, Rejina Pyo-ի, Valentino-ի և Jacquemus-ի պոդիումներում:  Քենդալ Ջենnերը, Դուա Լիպան և Բելլա Հադիդը հավանություն են տվել այս թրենդին:  Ապրիլի տվյալներով  հարթ սանդալների որոնումները վերջին վեց ամսում աճել են 69%-ով:

Հայտնիները հատկապես գնահատում են Note սանդալը`տարբեր ամառային պրինտներով:  Լաուրա Անտոնիա Ջորդանի համար, ով  նորաձևության  տնօրենն է Grazia-ում, նման հարթ սանդալների  վերադարձը նշանակում է «Zoom-ի դարաշրջանի նորաձևության վերջը»: «Կարծում եմ, որ այդ  սանդալներն այժմ նույն նշանակությունն ունեն, ինչ հսկայական  ականջօղերը՝ կարանտինի ժամանակ: Դրանք ազդանշան են, որ ոտքից գլուխ պատշաճ հագնվելը կրկին նորաձև է»: