Իլոն Մասկի 74-ամյա մայրը լողազգեստով լուսանկարվել է հայտնի ամսագրի համար

Կանադա-հարավաֆրիկացի մոդել Մեյ Մասկը, ով 50-ամյա ամերիկացի ձեռնարկատեր և ինժեներ Իլոն Մասկի մայրն է, դարձել է Sports Illustrated Swimsuit ամսագրի նոր համարի հերոսուհիներից մեկը։ Համապատասխան նկարները հայտնվել են պարբերականի Instagram-ի էջում:

Հայտնի է, որ ամսագրի նոր թողարկման մեջ նկարահանվել են նաև ձեռնարկատեր և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ասիական plus-size մոդել Յումի Նուն, ում քաշը հասնում է 110 կիլոգրամի, և ամերիկացի երգչուհի Սիարան։