Սպիտակ կոշիկները ճանաչվել են 2022 թվականի ամառային թրենդ

Բրիտանական Vogue-ի նորաձևության խմբագիր Էլիս Մոնտգոմերին սպիտակ կոշիկներն անվանել է 2022 թվականի ամառային թրենդ։ Ըստ փորձագետի՝ այս սեզոնին ժողովրդականություն ձեռք կբերեն սպիտակ աքսեսուարները՝ պայուսակներն ու գոտիները։

Բացի այդ, այս ամառ ակտուալ կդառնան սանդալները, սպորտային կոշիկները, մինիմալիստական ​​հարթ սանդալներն ու 1990-ականների ոճի սպիտակ կրունկները։Դրան զուգահեռ նորաձև կհամարվեն օրիգինալ, ոչ ստանդարտ կրունկները: