Ֆրանսիական Կաննում մեկնարկել է կինոաշխարհի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ ավանդական Կաննի կինոփառատոնը, որն այս տարի անցկացվում է 75-րդ անդամ:
Միջոցառումը մեկ վայրում է հավաքում ոչ միայն կինոարվեստի, այլև սպորտի, նորաձևության, երաժշտության, բիզնեսի և շոու բիզնեսի ոլորտների բազմաթիվ հայտնի դեմքերի:
Սակայն կան հյուրեր, որոնք գրեթե ամեն տարի մասնակցում են կինոփառատոնին և արդեն դարձել են դրա անբաժանելի մասնիկն ու խորհրդանիշը: Նրանց շարքին է դասվում դերասանուհի Մոնիկա Բելուչին, որի հայտնությունը Կաննի կարմիր գորգին շատ սպասված է ու բուռն արձագանք է առաջացնում:
Այս կապակցությամբ ֆրանսիական Vogue-ը հետադարձ հայացք է գցել՝ ներկայացնելով տարբեր տարիներին Կաննի կինոփառատոնում Բելուչիի տպավորիչ կերպարները:
1997
2000
2002
2003
2006
2008
2009
2014
2019
2019