Արքայազն Հարրի կնոջ՝ Մեգան Մարքլի հայրը որոշել է հանդիպում կազմակերպել լրագրողների հետ, որի ընթացքում պատմել է իր և դստեր լարված հարաբերությունների մասին:
Մեգանի հայրը՝ Թոմաս Մարքլը, խոստովանել է, որ արդեն մի տարի է, ինչ չի շփվում դստեր հետ և չի տեսել անգամ թոռնիկին:
«Ես երազում եմ, որ կինս կամ դուստրս ուղարկեն ինձ փոքրիկ Արչիի լուսանկարները, որոնց նայելով ես կկարողանամ առնել կարոտս: Մի՞թե ես շատ բան եմ ցանկանում: Կարծում էի, որ Մեգանի մայրանալուց հետո մենք կկարողանանք հաշտվել, սակայն նա ինձ ամբողջովին ջնջել է իր կյանքից»,- պատմել է Մեգան Մարքլի հայրը:
Թոմասը նաև խոստովանել է, որ արքայազն Հարրին նույնպես չի շփվում իր հետ և ամեն կերպ խոչընդոտում է իրեն՝ թույլ չտալով շփման եզրեր գտնել Մեգանի հետ: Թոմասը խոստովանում է, որ շատ հարցերում սխալ է եղել, սակայն նա երբեք չի դադարել սիրել իր դստերը:
Հիշեցնենք, որ Մեգան Մարքլը դադարեցրել է հոր հետ շփումն այն բանից հետո, ինչ Թոմասը լրագրողներին, մեծ գումարների դիմաց, բացահայտել է դստեր կյանքից շատ անձնական գաղտնիքներ՝ խաղալով նրա անվան հետ:
Մեգանը վերջերս դադարեցրել է նաև իր շփումը զարմիկների հետ, որոնք ցանկացել են համոզել արքայազն Հարրիին և ողջ թագավորական ընտանիքին հեռու մնալ Մեգանից:
Արքայազն Հարրիի կինը նշոմ է, որ շատ ցավում է, քանի որ շրջապատված է նենգ ու դավաճան բարեկամներով ու ընկերներով: