Թելման Խաչատրյանը և Էթերի Ոսկանյանը համատեղ նոր լուսանկար են հրապարակել

«Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալի գլխավոր դերասաններ Էթերի Ոսկանյանը և Թելման Խաչատրյանը ինստագրամյան իրենց էջերի սթորի բաժնում հրապարակել են համատեղ լուսանկար կից գրելով՝ «Եկել ենք նկարահանման»:

Հավելենք, որ վերջին շրջանում ակտիվ քննարկվում է սերիալային զույգի սիրավեպի մասին լուրերը, դերասանները ոչ հերքում են, ոչ էլ հաստատում են շրջանառվող տեղեկությունները, սակայն շարունակում են սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել համատեղ լուսանկարներ և հոլովակներ: