Us Weekly-ն հայտնում է դերասանուհի Շարլիզ Թերոնի և մոդել և Հոլլի Բերիի նախկին ընկեր Գաբրիել Օբրիի սիրավեպի մասին․ Բերիի հետ նա ունի ընդհանուր դուստր։ Հրատարակչության ինսայդերներից մեկը կիսվել է բացառիկ տեղեկություններով, ըստ որոնց՝ դերասանուհին և մոդելը ժամադրության են եղել։
«Նրանք շատ ազատ են շփման մեջ և վայելում են միմյանց ընկերակցությունը«»,- ասել է աղբյուրը՝ նշելով, որ լուրջ հարաբերությունների մասին դեռ խոսք չկա։
Սա առաջին դեպքը չէ, երբ հայտնիներին վերագրում են սիրավեպ: Առաջին անգամ որպես զույգ նրանց մասին խոսվել է դեռ 2017 թվականին, երբ մամուլում հայտնվեցին նրանց համատեղ լուսանկարները։ Բայց Թերոնն այն ժամանակ հերքել էր ամեն ինչ։
Հավելենք, որ Գաբրիել Օբրին նախկինում հանդիպել է նաև ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի հետ։