17-ամյա երգչուհի Բիլլի Այլիշը, ով կարճ ժամանակում կարողացավ համաշխարհային ճանաչում և երկրպագուների մեծ բանակ ձեռք բերել, հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում:
Գեղեցկուհին, ով այսօր ամենաշատ վարձատրվող աստղերից մեկն է համարվում, դատական հայցով հանդես է եկել գերմանական «Nylon» ամսագրի դեմ, ով առանց Այլիշի իմացության իր շապիկին է տեղադրել նրա ֆոտոշոփված լուսանկարը:
Բիլլին պահանջել է գումարային փոխհատուցում այդ քայլի համար՝ հավելելով, որ պարզապես սարսափել է, երբ տեսել է լուսանկարչի անճաշակ ու տգեղ ֆոտոշոփի արդյունքը:
Հարցազրույցում Բիլլին նշել է, որ ինքն ու իր ստեղծագործական թիմը չեն տվել իրենց համաձայնությունը, և ամսագրի նման քայլը ոչ միայն պրոֆեսիոնալ չէ, այլ նաև ոչ օրինական է:
Բիլլի Այլիշը պահանջում է 150 հազար դոլար:
Ամսագրի խմբագրությունը հայցել է երգչուհու ներողամտությունը՝ հավատացնելով, որ չի ցանկացել այդ քայլով վիրավորել Այլիշին: Ամսագրի դիզայներները, պարզապես, ցանկացել են ներկայացնել ժամանակակից երգչուհուն նորագույն գրաֆիկայով: Նրա՝ ռոբոտային կերպարը խոսում է այն մասին, որ Բիլլին ապագայի երգչուհի է և վաղվա օրվա արվեստի ստեղծողը:
Այլիշը, սակայն, անպատասխան է թողել նրանց այդ հայտարարությունը:
Շշուկներ են պտտվոմ, որ Այլիշը կարող է հրաժարվել իր բողոքից՝ ներելով ամսագրի սխալը:
Երկրպագուներին նույնպես դուր չի եկել դիզայներական նման մոտեցումը, և Այլիշի բազմաթիվ հետևորդներ հեղեղել են «Nylon» ամսագրի կայքը վիրավորանքներով ու մեղադրանքներով: