Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին դիմել է կերպարանափոխության և նկարահանվել Madame Figaro ամսագրի շապիկի համար։
Կանացի գեղեցկության խորհրդանիշ համարվող Բելուչին շապիկի լուսանկարը հրապարակել է Instagram-ում։ 57-ամյա աստղը կեցվածք է ընդունել թատրոնի վարագույրի մոտ՝ խորը լանջաբացվածքով սև զգեստով։
Բելուչին, որին աշխարհը ճանաչում է որպես կրքոտ թխահեր, ներկայացել է շիկահերի կերպարում: