Ջուլիա Ռոբերթսը, Էնն Հեթուեյը, Այշվարիա Ռայը և մյուս աստղերը՝ «‎Կաննի‎» կարմիր գորգին

Կաննի 75-րդ կինոփառատոնը մեծ շուքով շարունակվում է. կինոփառատոնի երրորդ օրը դերասանուհիներ Ջուլիա Ռոբերթսը, Էնն Հեթուեյը, մոդելներ Այշվարիա Ռայը, Ալեսանդրա Ամրոսիոն և այլ աստղեր կարմիր գորգ են դուրս եկել։

Երեկ երեկոյան Palais des Festivals-ում կայացել է Ջեյմս Գրեյի «Արմագեդոնի ժամանակ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը հիմնված է ռեժիսորի հիշողությունների վրա, ով սովորել է ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփի հետ նույն դպրոցում։ Ֆիլմում նկարահանվել են Էնն Հեթուեյը և Էնթոնի Հոփքինսը: