Ծնվել է Տիրուհի Հակոբյանի առաջնեկը (լուսանկարներ)

Լույս աշխարհ է եկել դերասանուհի Տիրուհի Հակոբյանի առաջնեկը։ Այս մասին դերասանուհին հայտնել է Ինստագրամի իր էջի Stories բաժնում։

«Մենք դա արեցինք»,- հրապարակված կադրերից մեկին կից գրել է Տիրուհին։ Նորաթուխ մայրիկին շտապել են շնորհավորել հարազատներն ու ընկերները։

Դերասանուհին նաև հրապարակել է դստեր դեմքի մի հատվածը և հայտնել փոքրիկի անունը․ ծնողները դստերը տվել են Դանիելա անունը։

Հավելենք, որ Տիրուհին և Հայկ Առաքելյանն ամուսնացել են 2020 թվականի սեպտեմբերի 13-ին։