Նատալյա Վոդյանովան օգնում է առանձնահատուկ մոդելներին

Նատալյա Վոդյանովան օգնում է առանձնահատկություններով մոդելներին հաստատվել նորաձևության ոլորտում՝ ոգեշնչելով մյուսներին ու ապացուցելով, որ գեղեցկությունը սահմաններ չունի:
22-ամյա Մեդլին Ստյուարտը, ով աշխարհում առաջին մոդելն է Դաունի համախտանիշով, մոր հետ տարիներ առաջ կարողացել է գտնել Նատալյային և պատմել է իր՝ մոդել դառնալու երազանքի մասին: Սակայն Մեդլինը մեծ ջանք է թափել իր երազանքին հասնելու համար:
Ամիսներ շարունակ նա հետևել է հատուկ սննդակարգի՝ հրաժարվելով իր սիրելի քաղցրավենիքներից ու այլ ուտեստներից: Մեդլինն ամեն օր մի քանի ժամ է անցկացրել մարզասրահներում, և այս տանջանքներից հետո նա կարողացել է ազատվել 20 կգ ավելորդ քաշից: Այսօր առանձնահատուկ գեղեցկուհուն հաճախ կարելի է տեսնել նորաձևության շաբաթներին կամ ցուցադրություններին:


Նատալյա Վոդյանովան աջակցել է նաև 27-ամյա Այգերիմ Այպբերգենովային, ով խուլ է:
Գեղեցկուհին, չնայած իր այդ խնդրին, զբաղվել է թեթև ատլետիկայով և բազմաթիվ մրցանակներ ունի: Վոդյանովան պդնում է, որ շատ դժվար էր Այգերիմի հետ աշխատելը, սակայն բազմաթիվ ջանքերը տվեցին իրենց իդեալական արդյունքը:
Նորաձևության ոլորտն այսօր բաց է նման առանձնահատկություններով գեղեցկուհիների համար: Նրանք նույնպես շատ աշխատանքներ են տանում, որպեսզի համապատասխանեն պոդյումին և չունեն մյուս մոդելների նկատմամբ թերություն կամ առավելություն: