Մայիսի 22-ին Պորտոֆինոյի շքեղ վիլլայում Քարդաշյան-Ջեններ քույրերից ավագն ամուսնացել է Թրևիս Բորքերի հետ։ Իսկ նրա հարսանյաց զգեստը կմտնի հարսանեկան նորաձևության պատմության մեջ։
1․ Dolce & Gabbana և միայն Dolce & Gabbana․
Քորթնի Քարդաշյանի և Թրևիս Բարքերի երրորդ հարսանեկան արարողությունը, առաջին հերթին, իսկական նորաձևության ֆենոմեն էր։ Բանն այն է, որ նրանց հարսանիքի պաշտոնական հովանավորը եղել է Dolce & Gabbana ապրանքանիշը։ Իտալական ապրանքանիշը վճարել և տրամադրել է ամեն ինչ՝ թռիչքներից և կացարանից մինչև գալա բանկետ և խորան: Բոլոր հյուրերը, առանց բացառության, հագնված էին Dolce&Gabbana-ով, այդ թվում՝ երիտասարդ քահանան։ Նման հսկայական ծախսերից հետո պետք չէ հույս դնել ավանդական շոու անցկացնելու վրա։
2. Զգեստ չէր, այլ՝ ներքնազգեստ․
Կարծես թե, հարսը խորան է գնացել ոչ թե զգեստով, այլ միայն ներքնազգեստով։ Արարողության համար որոշվել է հրաժարվել բարդ ու փարթամ կուտյուրից (որը Քիթի Սփենսերի հարսանիքին էր) և հենվել ընթացիկ թրենդների վրա։ Քորթնին ապշեցուցիչ տեսք ուներ սպիտակ ատլասե կորսետով մինի զգեստով և ժանյակավոր կիսաշրջազգեստով: Դիզայներների խոսքով՝ հանդերձանքը «ներշնչված է 1960-ականների իտալական ներքնազգեստներից»։
3. Ֆանտաստիկ քող․
Բուն զգեստից ոչ պակաս զարմանալի էր հարսի քողը։ Քարդաշյան քույրերից ավագի համարձակ հանդերձանքը «հավասարակշռված» էր երկար ավանդական շղարշով, որը առատորեն զարդարված էր ժանյակով։ Այն ամրացվել էր մազերին՝ որպես պարզ հարսանեկան սանրվածքի մաս: Քողի ներքևի մասում, որը տարածվում էր Քորթնիի հետևում, պատկերված էր Մարիամ Աստվածածնի հսկայական պատկերը:
4. Գլխավոր բառերը․
Զգեստի ծայրերին և հարսի շղարշին ասեղնագործված էին «ընտանիք, հարգանք և հավատարմություն»։ Դրանք նույն երեք բառերն են, որոնք Թրևիսը դաջել է իր ճակատին։
5. Դետալներ․
Կերպարը համալրվել է սպիտակ բարձրակրունկներով և սպիտակ ու կարմիր վարդերի փնջով, որոնք նույնպես առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Քորթնիի և Թրևիսի հարաբերություններում։ Զույգի երկրպագուները կհիշեն. զույգը հենց այդպիսի ծաղիկներովէր շրջապատված Կալիֆորնիայի լողափերից մեկում անցած հոկտեմբերին, երբ Blink-182 ռոքերը ծնկի իջավ և Քորթնիին առաջարկեց դառնալ իր կինը: